Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նախկին նախագահ Ջեյքոբ Զումային կասկածում են Մուամար Քադաֆիի փողերի յուրացման մեջ: Այդ մասին գրել Է The Sunday Times-ը: Ինչպես պնդում Է հրատարակությունը, Լիբիայի առաջնորդն իր մահվանից փոքր-ինչ առաջ 2011 թվականին Զումային տվել Է կանխիկ 30 միլիոն դոլար, որը երկար ժամանակ պահվել Է Նիքանդլի նրա անձնական նստավայրում, իսկ վերջերս տարվել Է Էսվաթինիի Թագավորություն՝ նախկին Սվազիլենդ:
Հրապարակված լրագրողական հետաքննության համաձայն՝ ՀԱՀ-ի նախագահը եղել Է վերջին՝ պետության ղեկավարը, որը հանդիպել Է Քադաֆիի հետ: Դա եղել Է քաղաքացիական պատերազմի եւ արտասահմանյան ինտերվենցիայի ամենաթեժ պահին, երբ նրա վարչակարգի ճակատագիրն արդեն կանխորոշված Էր:
Զուման ժամանել Էր, որպեսզի Քադաֆիին համոզեր հեռանալ Լիբիայից՝ նրան ապաստան առաջարկելով իր երկրում: «Քադաֆին հրաժարվել Է մեկնել: Նա ասել Է, որ կմեռնի իր երկրում: Նա փող Է տվել (Զումային), խնդրել. «Ինձ համար լավ փաստաբան գտիր, եթե ինձ բռնեն եւ հանձնեն Միջազգային քրեական դատարան»,- մեջբերում Է անում թերթն իր աղբյուրի խոսքից, որը ցանկացել Է չհայտնել իր անունը:
Իր մահվան դեպքում, վերջինիս խոսքով՝ Լիբիայի առաջնորդը հյուրին խնդրել Է այդ փողը հանձնել իր ընտանիքին: Հետագայում փողն, ինչպես կարծում Է The Sunday Times-ը, այդպես Էլ ի պահ Է մնացել Զումայի մասնավոր նստավայրում: Թերթը պնդում Է, որ ի վերջո Քադաֆիի փողը դուրս Է տարվել հարեւան պետություն՝ Էսվաթինի եւ զետեղվել այնտեղի Կենտրոնական բանկում, որպեսզի Զուման կարողանա անարգել օգտվել դրանից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: