Դերասան Աղաս Մանուկյանը Վանաձորում անցկացնում է ՈւՀԱ առաջնություն՝ «Ա՜ Լա Լիգա», որի շրջանակում Հայաստանի բոլոր մարզերից ուրախներն ու հնարամիտները թիմերով մրցում են իրար դեմ՝ պայքարելով «հումորի չեմպիոն» տիտղոսի համար։ Աղաս Մանուկյանը, Գոռ Հակոբյանն ու Մոսո Կարապետյանը բացահայտում են մարզերի երիտասարդ հումորիստներին` Աղասը` որպես նախագծի ղեկավար, Գոռն ու Մոսոն` որպես ժյուրի։
«Նախագիծը ստեղծելու միտքն իմն է, գեղարվեստական հարցերով ինձ հետ աշխատում է ընկերս՝ Աղաս Ղարագյոզյանը։ Ես պրոդյուսերական հարցերով եմ զբաղվում, գործընկերս զբաղվում է սցենարով և աշխատում թիմերի հետ։ Անվան մի հատվածը նույնացրել ենք Իսպանիայի ֆուտբոլի առաջնության՝ «Լա Լիգայի» հետ ու ավելացրել «Ա՜»-ն, Վանաձորի բարբառով շատ հետաքրքիր է հնչում «Ա՜ Լա Լիգա», քանի որ այնտեղ էլ սովորություն կա բառերից առաջ դնել «Ա՜ Լա»։ Հետաքրքիր բառախաղով անուն ստացանք»,– պատմեց Աղասը` նշելով, որ իրենց նպատակն է մարզի երիտասարդենրին ներքաշել հետաքրքիր ու ակտիվ առօրյայի մեջ։
«Սա նախագիծ է, որը կարող է համախմբել Վանաձորի երիտասարդությանը։ Շատ կարևոր է, որ մարզերից երիտասարդները նույնպես ակտիվ լինեն, հնարավորություն ու հարթակ ունենան։ Վանաձորում շատ վաղուցմի եղել է ՈւՀԱ առաջնություն, բայց թող մեծամիտ չհնչի, նման մասշտաբի առաջնություն դեռ չէր եղել։ Մեզ համար նպատակ է նաև, որ ՈւՀԱ-ն կենտրոնացնենք Վանաձորում»,- ասաց Աղասը։
Ամբողջությամբ՝ life.tert.am