Մադոննան ելույթ կունենա Եվրատեսիլ 2019 երգի մրցույթի ժամանակ. այս մասին հայտնում է BBC-ն:
Նորությունն առաջինը հայտնել են Իսրայելի լրատվամիջոցները՝ նշելով, որ երգչուհու ելույթը կլինի և՛ պատմական, և՛ խենթ: Մադոննայի ներկայացուցիչներն այնուհետև նորությունը հաստատել են BBC-ի հետ ունեցած զրույցի ժամանակ: Մադոննան երկու երգ կկատարի, որոնցից մեկն ընդգրկված է նրա՝ շուտով թողարկվելիք ալբոմում: Հայտնի է նաև, որ երգչուհու ելույթը մեկ միլիոն դոլար է արժենալու:
Նշենք նաև՝ 2016թ.-ին նման մեծ աղմուկ էր բարձրացրել Ջասթին Թիմբերլեյքը՝ ելույթ ունենալով Շվեդիայում այդ տարի տեղի ունեցող Եվրատեսիլի բեմում, որտեղ Հայաստանը ներկայացնում էր Իվետա Մուկուչյանը:
Մեզ մնում է հիշեցնել՝ այս տարի Եվրատեսիլ երգի մրցույթը տեղի կունենա Թել Ավիվում՝ Իսրայել, մայիսի 18-ին: Հայաստանը ներկայացնում է երգչուհի Սրբուկը: