Սկանդալից հետո Ջորդին Վուդսը փորձում է հաշտվել Քայլի Ջենների հետ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սկանդալից հետո Ջորդին Վուդսը փորձում է հաշտվել Քայլի Ջենների հետ

Ջորդին Վուդսը ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել փաստի հետ, որ Քայլի Ջեններն իրեն ջնջել է կյանքից։

Նախկին ընկերուհիներն այժմ չեն շփվում, սակայն սոցիալական ցանցերում դեռ հետեւում են միմյանց էջերին։ Ջորդինի մայրն ակտիվորեն մեկնաբանում է Քայլիի լուսանկարները, իսկ աղջիկը շարունակում հավանել նրա լուսանկարները։ Քարդաշյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը պատմել է, որ Վուդսը երազում է վերադարձնել Ջենների համակրանքը։

«Նա ապրումներ ունի։ Այս սկանդալն առնչվում է նրանց ամբողջ ընտանիքին։ Վուդսը խոսելու եւ եւ նախկինի նման շփվելու առիթ է փնտրում»,- աղբյուրը պատմել է HollywoodLife պորտալին։

Աղմկոտ սկանդալից հետո Ջորդինը զրկվել է շատ բանից. նա ոչ միայն ընկերական հարաբերություններ ուներ Քայլիի հետ, այլեւ նրա ընտանքի մշտական այցելուն էր, հաճախ էր մասնակցում երեկոների եւ միջոցառումների, հայտնի է դարձել իր մտերիմ ընկերուհու ընտանիքի շնորհիվ։ Նախորդ տարվա ամռանը Քայլին կոսմետիկայի համատեղ հավաքածու է թողարկել՝ Jordyn Woods x Kylie Cosmetics։ Արդյունքում համատեղ աշխատանքը վաճառվել է զեղչով, թեեւ Ջեններն ասում է, որ այդ ամենը համընկնում է։

news.am