
Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Այսօր նույնպես պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները: 61 կգ քաշային կարգում հիանալի է ելույթ ունենում 19-ամյա Արսեն Հարությունյանը:
Մեր ըմբիշը 1/4 եզրափակչում մրցել է թուրք Ռեջեփ Թոփալի հետ ու հաղթել 5:2 հաշվով: Հարությունյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ռումինացի Նիկոլայ Օխլոպկովի հետ: