Մերկելը մոռացել է Բեռլինում դիմավորել Թերեզա Մեյին. news.am
Advertisement 1000 x 90

Մերկելը մոռացել է Բեռլինում դիմավորել Թերեզա Մեյին. news.am

Brexit-ի հարցով բանակցությունների համար Բեռլին ժամանած բրիտանացի վարչապետ Թերեզա Մեյին ավտոմեքենայի մոտ չեն դիմավորել՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով The Independent-ին։

Թերթի կողմից հրատարակված կադրերում երևում է, թե ինչպես է բրիտանացի վարչապետը դուրս գալիս մեքենայից և, միայնակ անցնելով կարմիր գորգի վրայով, շենք մտնում։

Ինչպես նշում է Politico-ն, կարևոր հյուրերին ավանդաբար դիմավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, սակայն այս անգամ Մեյին ոչ ոք չի ուղեկցել։

Այն բանից հետո, երբ վարչապետը շենք է մտել, նրան հետևել են լրագրողները։ Այնուհետև քաղաքական գործիչը վերադարձել է արդեն Մերկելի ուղեկցությամբ, կանայք կանգնել են տեսախցիկների առջև և սեղմել միմյանց ձեռքերը։

Հանդիպման արդյունքում Մերկելն ու Մեյը եկել են այն համաձայնության, որ անհրաժեշտ է ապահովել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի կարգավորված հեռացումը։ Այս մասին հայտնել է Մեյի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը։ Քաղաքական գործիչները նաև քննարկել են Եմենի և Լիբիայի իրավիճակը։

Անցյալ ուրբաթ Թերեզա Մեյը նամակով դիմել էր Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին՝ խնդրելով ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալը ապրիլի 12-ից հետաձգել մինչև հունիսի 30-ը։ Սակայն Բրյուսելը համաձայն է միայն երկարաժամկետ հետաձգման՝ մինչև հաջորդ տարվա մարտի վերջը։

news.am



Նման նյութեր