Հոգևորականը պատասխանում է Փաշինյանի հարցին. մա՞րդ է արդյոք տրանսգենդերը
Advertisement 1000 x 90

Հոգևորականը պատասխանում է Փաշինյանի հարցին. մա՞րդ է արդյոք տրանսգենդերը

Սիրելի պարոն վարչապետ,

Դուք հարց տուեցիք մեզ, եւ պահանջեցիք որ մենք հոգեւորականներս պատասխանենք. «Տրանսգենդերը մա՞րդ է, թէ ոչ»։

Ես կարծում եմ որ այդ հարցը դուք չէք յօրինել, այլ Եւրոպայում ձեզ տուել են այդ հարցը ԼԳԲՏ-ի կողմնակիցները, եւ նրանց սատարող քաղաքական գործիչները, միշտ կրկնելով. «Նրանք մա՞րդ են թէ ոչ..»։ Ամերիկայում եւս, ժողովուրդին այդ հարցը շատ են տալիս, իրենց անբարոյութիւնը տարածելու ժողովուրդի մէջ եւ հանդուրժելու նրանց ներկայութիւնը եւ երեխաների մէջ սրսկուող թոյն անբարոյութիւնը։

Դուք այդ հարցը տուեցիք մեզ, ու պահանջեցիք որ հոգեւորականներս պատասխանենք։

Պատասխանեմ։ Սիրելի վարչապետ, մա՞րդ են հետեւեալները, թէ ոչ..

Մարմնավաճառները,
Մանկապիղծները
Գողերը, թալանողները
Մարդասպանները
Մարդու միս ուտողները
Հոգեկան շեղուածները
Մազոխիստ մարդկանց չարչարողները
Հօր կամ մօր հետ պառկողները
Որդու կամ դստեր հետ յարաբերողները
Մանկամարդ աղջիկներին ամուսնացնողները
Բազմակիները – քանի մի կին ունեցող
Բազմամուսինները – քանի մը ամուսին ունեցող
Իգացողները
Արուամոլները
Պղերգները
Բանսարկուները
Շոգմոգները
Քսուները
Հրապարակաւ մերկացողները կամ քայլողները
Փողոցում գիջութիւն անողները
Փողոցը աղբ թափողները
Պոռնկագրական ֆիլմեր տարածողները
Կանանց ստրկացնող (Թրաֆիգինք) անողները
Կաշառակերները
Անարխիստները
Վարակիչ հիւանդները
Անասնապիղծերը
Անասունների հետ ամուսնացողները
Չծնուած երեխան վիժող կամ սպանողները
Սոդոմ եւ Գոմոր քաղաքներում ապրողները…. Որոնց վրայ Աստուած կրակ տեղացրեց…։

Ի հարկէ մարդ էին ֆիզիքական իմաստով, բայց բարոյակա՛նը, մանաւա՛նդ ԲԱՐՈՅԱԿԱՆը մարդու անգնահատելի, անբաժանելի մի մասը պէտք է լինի կեանքում, որպէսզի իրաւամբ ՄԱՐԴ կոչուի։ Ա՛յն մարդը, որ ստեղծուեց Աստուծո՛յ կերպարով, եւ ոչ թէ մեղքի հետեւորդ եւ կորստեան որդի լինելու։

Աստուած մեզ ազատութիւն չտուեց որպէսզի կատարենք ինչ որ փափաքենք կամ ուզենք, այլ ազատութիւն շնորհեց որ կատարենք ինչ որ ՃԻ՛ՇԴ է, եւ ոչ թէ սխալ։

Ապրում եմ աշխարհի մի մեծ հիւրընկալ քաղաքում (Վեգաս) որ ունի այդ բոլոր հիւանագին, անկեալ եւ (իմ համար) մերժելի երեւոյթները, բայց չեմ ապրում նրանց պէս։ Մերժո՛ւմ եմ նրանց կենցաղն ու ապրելակերպը, խօսելաձեւն ու կեցուածքը։ Դրա համար իմ համար իմ շուրջը միայն անապա՛տն է։ Անապատի համար եմ, եւ այդ բոլորը իմ համար կորուսեալ այն «շքեղութիւնն» է որ Սատանան կամ փորձիչը մօտեցաւ եւ Տիրոջ ասեց, ինչպէս նաեւ ինձ, «Այս բոլորը քեզ կ՚տամ եթէ իմ առջեւ իյնալով ԵՐԿՐՊԱԳԵՍ ինձ..։» Իսկ իմ պատասխանս նրան էր. «ԵՏԻՍ ԳՆԱ, ՍԱՏԱՆԱՅ… որովհետեւ միայն քո Տէր Աստուծոյն պիտի պաշտես, ու միայն նրան երկրպագես.. »։ Սա իմ համար այն անապատն է, հեռու մարդկանց ու կարգ մը «հոգեւորականների» բիզնեսից, կեղծիքից ու ստերից, ուր գնացի գտնելու մեր Տէրն եւ Փրկիչը Յիսուս Քրիստոսը, ու ապրելու Ս. Հոգու մխիթարութեամբ։

Դուք Աստուածաշունչ կարդում էք պարոն վարչապետ։ Որպէս խորապէս հոգեւորական եւ աղօթքի մարդ՝ պարտք ունեմ ձեզ յիշեցնելու առաքելական սուրբ պատգամը. «Աստծու կամքը այս է. որ դուք սուրբ լինէք, հեռու մնաք պոռնկութիւնից. ձեզնից իւրաքանչիւր ոք գիտենայ իր մարմինը պահել սրբութեամբ ու պատուով, եւ ոչ թէ ցանկութեան կրքով, ինչպէս այլ հեթանոսներ, որ չեն ճանաչում Աստծուն: Թող ոչ ոք այդ բանում չափը չանցկացնի եւ չդիպչի իր եղբօր պատուին, քանզի այդ բոլոր բաների համար Տէրը վրէժխնդիր է, ինչպէս որ առաջուց ասացինք ձեզ եւ վկայեցինք. արդարեւ, Աստուած չկոչեց մեզ պղծութեան, այլ՝ սրբութեան: Ահա թէ ինչու, ով անարգում է այս բանը, մարդո՛ւն չի անարգում, այլ՝ Աստծուն, որը եւ Սուրբ Հոգին տուեց ձեզ:» Ա. Թես. 4։3-8։

Դուք մեր ազգի վարչապետն էք, եւ պէտք է տիպար լինէք մեր համար։ Եթէ մեր բարձրաստիճան հոգեւորականներից բարոյական բարձրութիւն էք փնտռել եւ նաեւ փափաքում որ մեր բոլոր հոգեւորականները մարդոց մէջ տիպար լինեն (ի հարկէ ամէն մարդ ինքն է Աստուծոյ պատասխան տուողը եւ առաջին ու վերջին դատաւորը Աստուած է մարդկային գործերին եւ արարքներին), ապա դուք նաեւ որպէս մեր ազգի գլուխը եւ ղեկավարը, պէտք չէ հետեւէք Եւրոպայի տուած պատգամներին եւ կեղծաւոր մարդասիրութեան երբ նրանք Քրիստոսի խօսքերով. «մժղուկները քամում են եւ ուղտերը կուլ են տալիս:»։ Մատթ. 23։24։

Եւրոպան բարոյական առումով մեր ազգին ոչ մի օգուտ է տուել Ո՛Չ անցեալին, Ո՛Չ ներկայիս, եւ Ո՛Չ էլ ապագայում պիտի տայ։ Մեր ազգի փրկութիւնը նրանց քաղաքական կեղծ ժպիտները եւ ազգային թակարդները չեն։ Մեր ազգի փրկութիւնը նրանց խոստացած եւրո-ամերիկեան «դրախտներ»ը չեն։ Մեր ազգի փրկութիւնը ՄԵ՛Ր մէջ է, մեր ազգային հաւաքականութեան, մեր բռնցքումին, մեր համահայկական քրիստոնէական արժէհամակարգին, որի հեղինակը Տէրը եւ մեր ազգի փրկիչը մեր Տէր Յիսուս Քրիստոսն է։ Այո՛.., այդ նո՛յն հալածեալ, թքնեալ, պախարակեալ, ծաղրեալ, խաչեալ ու թաղեալ, ու գերեզմանը պատռելով Յարուցեալ եւ յաղթական Քրիստոսը։ Որին գերեզմաններ չեն կարող պարունակել եւ որեւէ մահ չի կարող յաղթահարել.., ինչպէս պատահեց ԻՐ օրինակով մեր ազգին։

Գնացէք Տիրոջ ՆԵՂ շաւիղով պարոն վարչապետ որ դէպի կեանք է առաջնորդում բոլորիս մեր արժէքների պահպանումով եւ մերժելով ամէն աղտեղութիւն եւ չար… մի գնաք Եւրոպաների լայն ճանապարհներով, երբ անցեալին ու ներկայիս բարոյական առումով մեզ առաջնորդում է բոլորիս դէպի կորուստ… (Մատթ. 7։13-14)։ Եւրոպայից մեր երկրի համար պէտք է առնել ամէն բան որ մեզ պէտք է, զէնք, փող, առեւտուր, շահ, զբօսաշրջիկներ, եւ այլն։ Իսկ նրանց «բարոյակարգը» նետեցէք աղբանոցը։

Վերջապէս, դատաստանի օրուան Աստուած ձեզնից շատ հաշիւ պիտի պահանջի, որովհետեւ ձեզ շատ տրուեց, ու շատ է պահանջուելու, ինչպէս մանաւանդ մեզ՝ հոգեւորականներիս, որ հոգեւոր կեանքում ենք առաջնորդում մարդկանց։ Տէրը ձեզ ու բոլորիս պատուիրում է. «Սո՛ւրբ եղէք, որովհետեւ ես սուրբ եմ»: (Ա. Պետ. 1։16)

Սիրով, աղօթարար,
Անապատի Քահանան
ԱՄՆ

Յ. Գ. Այս պատասխանը ուղղուած չէ միայն ձեր վարչակազմին, այլ ձեր նախորդներին ու յաջորդներին, որոնք առաջնորդել են, եւ առաջնորդելու են մեր ժողովուրդը։

Սերոբ Ազարյան

Սիրելի պարոն վարչապետ,Դուք հարց տուեցիք մեզ, եւ պահանջեցիք որ մենք հոգեւորականներս պատասխանենք. «Տրանսգենդերը մա՞րդ է,…

Gepostet von Serop Azarian am Dienstag, 9. April 2019