
Google ընկերությանը պատկանող Wing ընկերությունը սկսել է առաքումներ իրականացնել դրոններով:
Ընկերությունը այս պրակտիկան սկսել է Ավստրալիայում: Առաքումը առայժմ իրականացվում է միայն փոքր ապրանքների վրա, քանի որ դրոնը չի կարող մեծ քաշով իրեր տեղափոխել: Համակարգը աշխատում է հետևյալ եղանակով. սկզբից երկինք է բարձրանում դրոնը, այնուհետև այն իջեցնում է պարանը և վերցնում ուղեբեռը: Տեղ հասնելուն պես պարանը ներից իջնում է և կատարվում է առաքումը:
Առայժմ առաքումը գործում է միայն փոքր սրճարանների և գոլֆի սիրահարների խանութների համար: