Ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի պատրաստման թիթեղյա վահանակները ստացվել են, սկսվել են համարանիշերի տպագրման աշխատանքները
Advertisement 1000 x 90

Ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի պատրաստման թիթեղյա վահանակները ստացվել են, սկսվել են համարանիշերի տպագրման աշխատանքները

Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ ոստիկանություննարդեն իսկ ապահովել է տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի պատրաստման թիթեղյա վահանակները Վրաստանի Փոթի նավահանգստից հնարավորինս սեղմ ժամկետում Հայաստանի Հանրապետություն տեղափոխման աշխատանքների կատարումը: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, վահանակները ստացվել են, սկսվել են համարանիշերի տպագրման աշխատանքները:

«Բոլոր այն տրանսպորտային միջոցների սեփականատերերը, ովքեր հաշվառման ժամանակ չեն ստացել թիթեղյահամարանիշ, կարող են 2019 թվականի ապրիլի 11-ից սկսած դիմել հաշվառման համարանիշերն ստանալու համար:

Ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար կրկին անգամ հայցում է քաղաքացիներիներողամտությունը»,- ասված է հաղորդագրությունում: Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ տեխնիկական օբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ որոշժամանակով խնդիրներ էին ծագել տրնսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի տրամադրման գործընթացում։