Թբիլիսիում հայտնվել են շրջված ավտոմոբիլներով ինստալացիաներ
Advertisement 1000 x 90

Թբիլիսիում հայտնվել են շրջված ավտոմոբիլներով ինստալացիաներ

Թբիլիսիի փողոցներից մի քանիսում հայտնվել են ավտոմոբիլներ, որոնք վնասվել են վթարի հետևանքով: Դրանք դրված են հատուկ կանգնեցված սյուների վրա, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ին:

Ինչպես հայտնել են հանրապետության ներքին գործերի նախարարությունում և Թբիլիսիի քաղաքապետարանում, իրենք այդ արշավի հեղինակները չեն և փորձում են պարզել, թե ով է դրանք տեղադրել: Նրանց խոսքով՝ ենթադրաբար, արշավը կապված է ինչ-որ մասնավոր ընկերության հետ: Մինչդեռ, ինստալացիայի բովանդակության մասին, որը քաղաքապետարանի համար անհասկանալի է, թե որտեղից է հայտնվել, շատ լավ հայտնի է կառավարող կուսակցությունից քաղաքային խորհրդի անդամ Շալվա Օգբաիձեին:

«Ակցիայի նպատակն է՝ մեկ անգամ ևս մեզ ստիպել մտածելու զգույշ երթևեկության մասին և նախազգուշացնել, որ մեր ավտոմոբիլը չհայտնվի այդ ստենդին: Դա համաշխարհային և եվրոպական փորձ է: Մի տեսակ սոցիալական-շոկային արշավ»,- հայտարարում է Օգբաիձեն: Թբիլիսիում վթարված ավտոմոբիլների հայտնվելը առաջացրել է սոցիալական ցանցերի օգտատերերի հետաքրքրությունը, և նրանք ակտիվորեն հրապարակում են մայրաքաղաքի տարբեր շրջաններում արված լուսանկարները: