Արթուր Ալեքսանյանը միացել է Հալեպի հայ փոքրիկներին խաղալիքներ և գրենական պիտույքներ ուղարկելու մարդասիրական նախաձեռնությանը
Advertisement 1000 x 90

Արթուր Ալեքսանյանը միացել է Հալեպի հայ փոքրիկներին խաղալիքներ և գրենական պիտույքներ ուղարկելու մարդասիրական նախաձեռնությանը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը միացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի «Մենք ձեզ հետ ենք» մարդասիրական նախաձեռնությանը:

Ինչպես հայտնեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը, ակցիայի շրջանակում հավաքված խաղալիքները, գրքերն ու գրենական պիտույքները փոխանցվելու են Սիրիայի հայ համայնքի երեխաներին:

Նախաձեռնությանն արդեն միացել են նաև Ազգային ժողովի պատգամավորներ, պետական ու մշակութային գործիչներ, քաղաքացիներ ու բազմաթիվ դպրոցականներ: