Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի ընկերները հայտարարել են, որ ինքը պատրաստվում է տանը ծննդաբերել: Այդ մասին հայտնել է Daily Mail հրատարակությունը:
Աղբյուրների տվյալներով, Մեգան Մարքլը որոշել է օրինակ վերցնել Եղիսաբեթ Երկրորդ թագուհուց և հրաժարվել ծննդատուն ուղևորվելուց:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ դքսուհին չի ծննդաբերելու այնտեղ, որտեղ տեղի են ունեցել Քեյթ Միդլթոնի և արքայադուստր Դիանայի ծննդաբերությունները՝ Սուրբ Մարիայի հիվանդանոցի Լինդո մասնաշենքում:
Կարծում Էին, որ նա և արքայազն Հարրին ընտրել են տան՝ Վինձորի Ֆրոգմոր-հաուս մերձքաղաքային նստավայրի մոտակայքում գտնվող ծննդատունը՝ մամուլի ավելորդ ուշադրությունից խուսափելու համար:
Մարքլը չի ցանկացել ծննդաբերությունից մի քանի ժամ անց երեխայի հետ հայտնվել ծննդատան սանդղամուտքում, ինչպես դա արել էր Քեյթ Միդլթոնը: Ապագա ծնողները չեն բացառում, որ ծննդկանին հարկ կլինի հոսպիտալացնել, քանի որ նա արդեն 37 տարեկան է: Բժիշկները զգուշանում են, որ, հնարավոր է, նա ծննդաբերի կեսարյան հատումով: Սակայն դքսուհու ընկերները պնդում են, որ նա ամեն օր զբաղվում է յոգայով և թեթև է տանում հղիությունը, ուստի ծանր ծննդաբերություն չի սպասում:
«Նա շատ կուզենար ծննդաբերել տանը, բայց, ակներև է, որ ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները»,- նշել է աղբյուրը: Արքայազն Հարրին պլանավորում է ներկա գտնվել իր զավակի լույս աշխարհ գալուն: Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իր բոլոր չորս երեխաներին հիվանդանոցում չի ունեցել: Նրանք լույս աշխարհ են եկել կա՛մ Բուքինգհեմյան պալատում, կա՛մ Քլարենս-հաուսում, որտեղ թագուհին ապրել է մինչև գահ բարձրանալը: