Տաքուկ, մտերմիկ, անսահման ջերմ, բայց առանց աղմուկի, ավելորդ ճոխությունների. այսպես է անցել Սոֆի Մխեյանի 35–ամյակի օրը, որի ընթացքում լուսանկարել սիրող երգչուհին չի հասցրել նույնիսկ մի քանի պահ ֆիքսել։ Շեշտում է` օրն այնքան ջերմ էր, որ հեռախոսը ձեռքը վերցնելու ժամանակ չի եղել։ Սա եղել է նաև տոնական երեկոյի լավագույն գրավականներից մեկը, ինչը շատ է ոգևորել հոբելյարին։
Հաճելի անակնկալներով ու հուզիչ շնորհավորանքներով լի օրվա մանրամասները Սոֆին պատմել է Tert.am Life-ին։
Սոֆիի համար տոնական տրամադրությունը սկսվել է ավելի վաղ. «Պետք է սկսեմ նախորդ օրերեց, որովհետև ապրիլի 5-ից Գյումրիում էինք, որտեղ ապրիլի 6-ին «Համի ուժի» նկարահանում ունեինք։ Ապրիլի 7–ը տոնական տրամադրությամբ անցկացրինք այնտեղ ու վերադառնալիս հայտնվեցի շատ գեղեցիկ մի վայրում` Դաշտադեմի ամրոցում, որը գտնվում է Թալինում։ Հետաքրքիր ու տոնական էմոցիաներով չհասկացա` ինչպես ապրիլյոթյան շնորհավորանքները վերածվեցին ապրիլության` ծննդյան շնորհավորանքների»։
Հոբելյարը նկատեց, որ շնորհավորանքների տարափը սկսվել է կեսգիշերից։ Նվերների, ծաղկեփնջերի, ջերմության պակաս նա չի ունեցել։ Շնորհավորանքներն ու բարեմաղթանքները շատ են եղել, սակայն համացանցային շնորհավորանքներից երկուսը Սոֆիին ավելի են տպավորել։ Բնական ու իսկական Սոֆիի մասին պատմող Նազենիի գրառումը, պայքարող ու բոլորին տիրություն անող Սոֆիի մասին Սյունե Սևադայի պատմությունը հոբելյարին հուզել են։
«Միշտ դժվարանում եմ Նազենիին հայտնել շնորհակալությունս, որովհետև ֆանտաստիկ է նկարագրում իր ասելիքը։ Քույր, ընկեր, հարազատ մարդ լինելուց բացի, նա այնպես է տիրապետում խոսքի ուժին, որ ամեն անգամ սրտանց սպասում եմ իր շնորհավորանքին։ Կարդալիս էլ ակամայից հուզվում եմ։ Շատ խորն ու ջերմ էր Սյունե Սևադայի շնորհավորանքը»,– ասաց նա ու հավելեց, որ եղել են նաև ոչ հրապարակային անձնական շնորհավորանքներ, որոնք ջերմացրել են օրը։ Երգչուհին երջանիկ է, որ տարեդարձի օրն իր կողքին են եղել բոլոր հարազատ մարդիկ, որևէ մեկին չի կորցրել, միայն համալրել է ընկերական շրջապատը։
Ամբողջությամբ՝ life.tert.am