Ֆելիքս Ցոլակյանը մտահոգ է․ ԱԻՆ-ի որոշ գործառույթներ կփոխանցվեն Բնապահպանության նախարարությանը. factor.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ֆելիքս Ցոլակյանը մտահոգ է․ ԱԻՆ-ի որոշ գործառույթներ կփոխանցվեն Բնապահպանության նախարարությանը. factor.am

Կառավարության ապրիլի 11-ի նիստում գործադիրը փոփոխություն կատարեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի օրենքում՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունից «հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման» ոլորտի գործառույթները փոխանցելով Բնապահպանության նախարարությանը։ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ աշխատակազմի վրա այս գործընթացը ազդելու է, քանի որ դեռ ժամանակ է պետք, մինչ այս որոշումը հասնի Ազգային ժողով և ընդունվի որպես օրենք, իսկ մինչ այդ, ոլորտի աշխատակիցները լինելու են օդից կախված վիճակում՝ չիմանալով՝ իրենք ԱԻՆ-ի, թե՞ Բնապահպանության նախարարության աշխատակիցներ են։ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն էլ հավելեց, որ փոփոխությունները կատարվում է Կառավարության կառուցվածքի փոփոխության շրջանակում և դրա նպատակն է ստեղծել միասնական մոնիթորինգային կառույց, որը չի կրկնի այն գործառույթները, որոնք բաշխված են եղել այլ գերատեսչություններում։ Մանրամասները՝ տեսանյութում։

factor.am



Նման նյութեր