
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու թիմում որոշել են ուժեղացնել նրա պահպանությունը երկրի նախագահ Պյոտր Պորշենկոյի Telegram-ալիքում մոնտաժված տեսահոլովակի հայտնվելուց հետո, որտեղ Զելենսկուն վրաերթի է ենթարկում բեռնատարը:
Facebook-ի «Զելենսկու թիմ» էջում զետեղված հաղորդագության մեջ ասված է, որ տեսահոլովակը մոնտաժված է վերջին գովազդային տեսահոլովակի հիման վրա, որը թողարկվել է ապրիլի 10-ի առավոտյան: Տեսահոլովակի ավարին հայտնվում է սպիտակ արահետ, որն ինչպես կարծում են Զելենսկու շտաբում, «կոկաին է նմանակում»: Ուկրաինայում ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 21-ին, դրան կմասնակցեն Զելենսկին եւ Պորոշենկոն: