Ջուլիան Ասանժը ձերբակալվել է Լոնդոնում: Էկվադորը նրան զրկել է ապաստանից
Advertisement 1000 x 90

Ջուլիան Ասանժը ձերբակալվել է Լոնդոնում: Էկվադորը նրան զրկել է ապաստանից

WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնի ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում Էկվադորի դեսպանատանը: Այդ մասին ապրիլի 11-ին հայտնել է Սքոթլենդ-Յարդի մամուլի ծառայությունը:

«Նա կալանքի տակ է վերցվել Լոնդոնի կենտրոնի ոստիկանական տեղամասում, որտեղ կմնա, նախքան հնարավորինս շուտ Վեսթմիստերյան մագիստրատական դատարանի առաջ կանգնելը»,- ասված է Լոնդոնի ոստիկանության ծառայության հաղորդագրության մեջ:

Մինչ այդ, ինչպես հայտնել է Էկվադորի նախագահ Լենին Մորենոն, Էկվադորը որոշում է ընդունել Լոնդոնում հարավամերիկյան երկրի դեսպանատանը գտնվող Ասանժին զրկել դիվանագիտական ապաստանից: «Էկվադորը Ջուլիան Ասանժին դիվանագիտական ապաստանի հարցում մերժելու ինքնիշխան որոշում է ընդունել միջազգային կոնվենցիաների դրույթների բազմակի խախտման համար»,- գրել է նա Twitter-ի իր էջում: WikiLeaks-ը Էկվադորի կողմից միջազգային իրավունքի խախտում է համարել Ասանժին ապաստանից զրկելը:



Նման նյութեր