
Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ձերբակալել են Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ նա գտնվում էր 2012 թվականից: Դիվանագիտական ներկայացուցչության շենքից հեռարձակում է իրականացրել Ruptly տեսագործակալությունը:
Տեսանյութում երեւում է՝ ինչպես են Ասանժին դուրս բերում դեսպանության շենքից և նստեցնում ոստիկանական մեքենան: