Հայ գործարար «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը ընդգրկվել է երիտասարդ գործարարների «Choiseul 100 Россия» հեղինակավոր նախագիծի ցուցակում:
Institut Choiseul-ը ֆրանսիական անկախ որոնողական կենտրոն-ինստիտուտը ներկայացնում է «Choiseul 100 Россия» նախագիծը:
Նախագծի հեղինակները ընտրում են ժամանակի՝ մինչև 40 տարեկան ամենատաղանդավոր և փայլուն ներկայացուցիչներին, որոնց ներուժը նպաստում է երկրի տնտեսության արդիականացմանը:
Ռուսական թոփ-100-ը փաստացի հանդիսանում է ֆրանսիական Choiseul 100 France ամենամյա վարկանիշի շարունակությունը, որը կոչված է միավորել տարբեր երկրների երիտասարդ առաջնորդներին մեկ շփման ցանցում:
Հայ գործարար «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի դուստր Տաթևիկ Կարապետյանը նույնպես ընդգրկվել է այս հեղինակավոր ցուցակում:
Ամբողջ ցուցակը՝ այստեղ: