Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX-ի կործանման հետեւանքով զոհված Կանադայի քաղաքացու ընտանիքը դիմել Է Չիկագոյի (ԱՄՆ) Քուքի օկրուգի դատարան՝ ավիահանրանավն արտադրող ֆիրմայի դեմ վնասի փոխհատուցման հայցադիմումով:
«Ներկայացված են 50 միլիոն դոլարի չափով վնասի փոխհատուցման պահանջներ»,- «Ինտերֆաքսին» հայտնել է փաստաբան Իգոր Տրունովը, որը ներկայացնում է հայցվորների շահերը:
Նրա խոսքով՝ զոհված 54-ամյա հաշվապահը եւ «Քալգարիում քենիացի քաղաքացիների» հիմնադրամի նախագահը թողել է կնոջը եւ երեք երեխաների:
«Դա առաջին հայցն է, ներկայում ձեւակերպման փուլում են մյուս զոհվածների հարազատների փաստաթղթերը, որոնք նույնպես մտադիր են դիմել դատարան»,- ամփոփել է Տրունովը:
Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8 ինքնաթիռը, որը կատաում էր Ադիս Աբեբայից Նայրոբի չվերթը, կործանվել է այս տարվա մարտի 10-ին, ավիաաղետը 157 մարդու կյանք է խլել: