Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բրավո: Թերևս առաջին անգամ էր, որ ԵԽԽՎ-ում Հայաստանը զերծ մնաց Ադրբեջանի նկատմամբ «ապուշը դու ես» հռետորաբանությունից և վերջապես հանդես եկավ քաղաքակրթական նոր արժեքներ կրողի դիրքից: Փաշինյանի դիվանագիտական պաշարները բավարարեցին խույս տալ նաև բավականաչափ սադրիչ մի քանի հարցադրումներից. այո, Եվրոպայի ու Ռուսաստանի, Եվրոպայի և Իրանի հակասությունների թելերի վրա Հայաստանն իրավունք չունի քյանդրբազություն անել, էն էլ ազգամիջյան ծանր կոնֆլիկտն ուսած: Փաստարկված ու ընկալելի ներկայացվեց նաև Արցախի մասնակցության հարցը բանակցային գործընթացում, իսկ ապրիլյան պատերազմի հիշատակման նուրբ ակնարկն ավելին էր, քան նախկինում դրսևորված խռովկան տղուկի այն կեցվածքը, որն ամեն անգամ լալահառաչ ձայնով ԵԽԽՎ-ի երեսով էր տալիս իր երկակի (և ուրեմն բազմավեկտոր) խաղերը: Հայաստանն այսօր արժանապատիվ ներկայացավ և քիչ է մնում ՀՀ հպարտ քաղաքացուց վերաճեմ ՀՀ ԳՈՌՈԶ ՔԱՂԱՔԱՑՈՒ»։