
Հայ գրոսմայստերները մեկնարկեցին կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում:
Մեկնարկային տուրում հաղթանակ տոնեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը: Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Մարիա Գևորգյանը պարտություն կրեց:
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է թուրքական Անթալիա քաղաքում: Մրցաշարին մասնակցելու են 31 երկրների 129 շախմատիստներ: Այն կեզրափակվի ապրիլի 22-ին: