««Գնալով ավելի շատ է պարզ դառնում, թե ինչու է ադրբեջանական կողմը արգելում քաղաքացիներին լուսանկարել ռազմական օբյեկտներ ու տեխնիկաներ»
Advertisement 1000 x 90

««Գնալով ավելի շատ է պարզ դառնում, թե ինչու է ադրբեջանական կողմը արգելում քաղաքացիներին լուսանկարել ռազմական օբյեկտներ ու տեխնիկաներ»

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գնալով ավելի շատ է պարզ դառնում, թե ինչու է ադրբեջանական կողմը արգելում քաղաքացիներին լուսանկարել ռազմական օբյեկտներ ու տեխնիկաներ:

Ապրիլի 11-ին թշնամու բանակի հրթիռահրետանային ստորաբաժանումները բերվել էն առաջին գիծ՝ վարժանքներ իրականացնելու նպատակով: Ադրբեջանի զինված ուժերը վերջին օրերի ընթացքում ռազմական տեխնիկայի շարժեր են գրանցում, ինչի մասին տեղեկությունը ցանկանում են, որպեսզի դուրս չգա պետության սահմաններից: Դրանց մի մասը ներկայացնում են իբր տարբեր վարժանքների մասնակցող ստորաբաժանումների շարժ:

Ապրիլի 8-ին էլ մարտական կրակով վարժանքներ էին անցկացնում Ադրբեջանի ՌՕՈւ հարվածային ուղղաթիռները։

Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով իրականացվող այս զորավարժությունները և շարժը նպատակ ունեն ազդել քաղաքացիների և զինվորականների վրա, քանի որ վերջին շրջանում հայկական կողմից պատերազմական գործողություն սկսելու մասին հայտարարությունների դոզան մի փոքր ավելի շատ էր ու մեծ արձագանք էր գտել ադրբեջանական հասարակության մեջ՝ հիմնականում անհանգստության դրսևորումներով»:

Գնալով ավելի շատ է պարզ դառնում, թե ինչու է ադրբեջանական կողմը արգելում քաղաքացիներին լուսանկարել ռազմական օբյեկտներ ու…

Gepostet von Ashot Asatryan am Donnerstag, 11. April 2019



Նման նյութեր