Տիբեթցի բուդդայակայանների առաջնորդ Դալայ լաման ապրիլի 12-ի առավոտյան դուրս է գրվել Նյու Դելիի հիվանդանոցից: Այդ մասին հայտնել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Դալայ լամայի անձնական քարտուղարին:
«Դալայ լաման հիվանդանոցից դուրս է եկել ժամը 08:00-ին: Այժմ նա իրեն շատ լավ է զգում»,- գործակալությունը մեջբերել է քարտուղարի խոսքը:
Ապրիլի 9-ին Դալայ լամա 14-րդը, գտնվելով Դհարմսալա քաղաքի իր նստավայրում, տկարություն էր զգացել: Բժիշկները նրա մոտ թոքերի վարակ էին ախտորոշել և ուղարկել Նյու Դելիի հիվանդանոց:
Դալայ-լաման տիբեթցի ժողովրդի հոգեւոր առաջնորդն է: 1959 թվականին նա հեռացել է Չինաստանից և այդ ժամանակից ի վեր ապրում է Հնդկաստանում:
1989 թվականին Դալայ-լաման արժանացել է խաղաղության Նոբելյան մրցանակի:
Չինաստանի իշխանությունները նրան հայտարարել են օրենքից դուրս՝ որպես տիբեթցի անջատականների ղեկավարի: