
Մեծ Բրիտանիայում մեկ մարդ է զոհվել Մերսիսայդ կոմսության Սաութպորտ քաղաքի գոլֆի դաշտում գերթեթև ինքնաթիռի ընկնելու հետևանքով: Այդ մասին հայտնել է կոմսության ոստիկանությունը:
«Մենք կարող ենք հաստատել, որ ապրիլի 11-ի երեկոյան մեկ մարդ է զոհվել Royal Birkdale գոլֆի դաշտում գերթեթեւ ինքնաթիռի ընկնելու հետեւանքով»,- ասված է ոստիկանության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Նաև նշվում է, որ ոստիկանությունը ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննություն է սկսել: