Եթե ես հազար անգամ էլ ասեմ` մի կռվեք, մի սպանեք, մի արեք, խնդրում եմ, և ինչ լեզվով կամ փերֆորմանսով էլ ասեմ, իմ խնդրանքն ու կոչը չեն կարող այն ազդեցությունն ունենալ, ինչ ի պաշտոնե քրիստոնյաների առաջնորդի: Առհասարակ, որևէ բանի առաջնորդի:
Մեզանում փերֆորմանս արած երկու տղաներ հայտնվել են ԱԱԾ-ում. «տանկիստ» Արտակ Գևորգյանին 8 ժամ պահեցին ԱԱԾ-ում, իսկ Գևորգ Սաֆարյանը տարիներով հատուցեց եղևնիների ակտի համար: Հնարավոր էր, կարող էինք ունենալ լավ հոգևոր առաջնորդ: Շատ հարցեր լուծված կլինեին այդպիսով: Մեզ անհանգստացնող, խոչընդոտող, մեր կյանքը հարամ անող հարցերը չեն լուծվելու դպրոցներում «Հայր մերն» ասելով, կրոնի պատմություն անցնելով, քահանաների հոխորտալից խոսքով և կամ նրանց փիլոնազուրկ անելով:
Մարդիկ սիրում են կենդանի օրինակներ և հատկապես որևէ բանի առաջնորդի օրինակներ. սա ազդեցիկ է լինում: Եվ հնարավոր է, կարող ենք ունենալ մեր սրտի հոգևոր առաջնորդը:
Լրագրող Մարինա Բաղդագյուլյանի ֆեյսբուքյան էջից: