
Հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը ևս պարտվեց Եվրոպայի առաջնությունում:
87 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, որտեղ մրցեց ադրբեջանցի Իսլամ Աբասովի հետ և պարտվեց 1:6 հաշվով:
Ավելի վաղ Աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը մեկնարկում բացարձակ հաղթանակ տոնեց, այնուհետև 1/8 եզրափակչում ևս հաղթանակ տոնեց` 8:0 հաշվով գերազանցելով ռումինացի Ալեքսանդրու Կարասին:
Հայաստանի բոլոր ներկայացուցիչները մրցումային առաջին օրը պարտություն կրեցին: Մարզիկները իրավունք կստանան պայքարելու բրոնզե մեդալների համար, եթե իրենց հաղթած ըմբիշները դուրս գան եզրափակիչ: