32-ամյա երկվորյակ քույրեր Էշլին եւ Դանիելը Միչիգանից կրծքագեղձի քաղցկեղ ունեն, որը նրանց մոտ հայտնաբերվել է 3 ամսվա տարբերությամբ։
Առաջինը, որի մոտ հայտնաբերվեց չարորակ ուռուցքը, Էշլին էր. ահավոր ախտորոշումը տրվեց 2018 թվականի նոյեմբերին։ Ինչպես պարզվեց, հիվանդության պատճառը գենետիկ մուտացիան էր, որը 70 տոկոսով բարձրացրել է քաղցկեղով հիվանդանալու վտանգը։ Ելնելով դրանից՝ Դանիելին նույնպես խորհուրդ տվեցին հետազոտվել։ Հետազոտությունը համանման մուտացիա հայտնաբերեց նաեւ նրա մոտ, իսկ ընթացիկ տարվա փետրվարին արված մամոգրաֆիան ի հայտ բերեց քաղցկեղային ուռուցքը։
Կարծիք կա, որ քաղցկեղի զարգացման 5-10 տոկոս դեպքերում գենետիկ գործոնը դեր է խաղում։ Երկվորյակների մայրն ու պապը նույնպես տառապել են այդ հիվանդությամբ։ Էշլին երկու անգամ մաստեկտոմիա անցավ, ինչը նվազեցրեց կրկնության հնարավորությունը 60 տոկոսով։ Նրա օրինակին հետեւեց նաեւ Դանիելը, թեեւ նրա քաղցկեղը հայտնաբերվել է ավելի վաղ փուլում, ինչը այդքան լուրջ վիրահատական միջամտություն չէր պահանջում։
Քույրերը նշում են, որ համաձայնել են երկու անգամ մաստէկտոմիայի որքան հնարավոր է ավելի շատ ժամանակ իրենց ընտանիքների հետ անցկացնելու ցանկությունից՝ նվազագույնի հասցնելով հիվանդության կրկնության հավանականությունը։