Հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանը եղել է ամբողջ աշխարհում։ Նա արդեն հասցրել է վարպետության դաս անցկացնել Հնդկաստանում, սեպտեմբերին ծրագրում է իր հմտությունները սովորեցնել ամերիկացիներին, հանգստացել է նույնիսկ Աֆրիկայում։ Սակայն Ռեգինա Տոդորենկոյի հետ հարցազրույցում հայուհին խոստովանել է, որ ամենից շատ սիրում է հանգստանալ Հայաստանում։
«Երեւանում լինում եմ տարվա ընթացքում մի քանի անգամ։ Երբ հրապարակումներ եմ անում այն մասին, որ կարոտում եմ Հայաստանը, ինձ ատողները մեկնաբանություններում գրում են՝ «Հետ վերադարձիր հայրենիք»»,- ասել է Գոհարն ու ծիծաղել։ Վիզաժիստը խոստովանել է, որ Երեւանում իրեն «յուրօրինակ կերպով լավ է զգում»։ Անկեղծորեն զարմանալով, որ Տոդորենկոն այնտեղ չի եղել՝ առաջարկել է միասին այցելել իր պատմական հայրենիք։
Ավելի մանրամասն՝ news.am