Երգչուհի Սիրուշոն նոր նախագիծ է սկսում աշխարհահռչակ երաժշտական պրոդյուսեր, երգերի հեղինակ RedOne-ի հետ:
Իր instagram-յան էջում երգչուհին գրել է.
«RedOne. աշխարհի ամենաճանաչված երաժշտական պրոդյուսերներից ու հեղինակներից մեկը: Վերջին տասնամյակի միջազգային ամենահայտնի փոփ հիթերի հեղինակ, Գրեմմիի բազմակի մրցանակակիր, որն աշխատել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Էնրիկե Իգլեսիասը, Ջենիֆեր Լոպեսը, Մարկ Էնթոնին, Շակիրան, Պիտբուլը, Լեդի Գագան: Մեծ պատիվ է նման երաժշտի հետ համագործակցությունը»:
RedOne-ի հետ համագործակցությունը հաջողություն է բերել Լեդի Գագային և շատ այլ հայտնի աստղերին: Նա եղել է Գագայի «Bad Romance» և «Poker Face» երգերի պրոդյուսերը: Ջենիֆեր Լոպեսի և Պիտբուլի հայտնի «On the Floor» երգի հեղինակներից մեկն էլ հենց RedOne-նն է: Այս մասին երաժշտական պրոդյուսերը խոսում է իր instagram-յան էջում.
«7 տարի առաջ մենք ստեղծեցինք այս հրաշալի գործը, և Ջեյ Լոն դարձավ առաջին կին երգիչը, որ կարողացավ YouTube-ում 1 միլիարդ դիտում հավաքել»: