
ԱՄՆ Օհայո նահանգի նահանգապետ Մայքլ Դեյվանը օրենք է ստորագրել, որն արգելում է հղիության վաղ փուլում աբորտները։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Գործակալության տվյալներով՝ օրենքն արգելում է աբորտը, երբ արդեն լսելի է պտղի սրտի բաբախը։ Նշվում է, որ այդ փուլը կարող է լինել հղիության 5-րդ շաբաթում։
Սակայն Օհայոյի նախկին նահանգապետ Ջոն Քեյսիքը երկու անգամ վետո է դրել օրինագծի վրա, քանի որ այն չի համապատսխանում ԱՄՆ-ի սահմանադրությանը։