
Սուդանում չդադարող ցույցերի հետևանքով վերջին երկու օրվա ընթացքում մահացել է առնվազն 16 մարդ: Այս մասին հայտնում է տեղական Al-Hadath հեռուստաընկերությունը:
Սուդանում 2018 թվականի դեկտեմբերից շարունակվում են բողոքի ակցիաները: Անկարգություններ սկսվել են այն բանից հետո, ինչ երկրում աճեցին հացի ու մյուս ապրանքների գները:
Երկրի մի շարք քաղաքներում հայտարարված է արտակարգ դրության ռեժիմ: