
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել, ձեռնարկված գործողությունների արդյունքում խուլիգանություն կատարելու կասկածանքով երկու անձ ձերբակալվել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական գործ է հարուցվել: Կատարվել են անհրաժեշտ բոլոր քննչական և դատավարական գործողությունները: Ձեռնարկված գործողությունների արդյունքում խուլիգանություն կատարելու կասկածանքով երկու անձ ձերբակալվել է: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ ձերբակալվածներից մեկը Զարթոնքի գյուղապետի թոռն է»,- տեղեկացրին կոմիտեից:
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են բոլոր քննչական գործողությունները՝ միջադեպի մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ: