
Սուդանի անցումային ռազմական խորհուրդն ապրիլի 13-ին հայտարարել է երկրում պարետային ժամն ու արտակարգ դրությունը չեղարկելու մասին:
Խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը հանրային հեռուստաընկերության եթերում կոչ է արել Սուդանի բնակիչներին վերադառնալ բնականոն կյանքի ռեժիմին:
Սուդանում 2018 թվականի դեկտեմբերից բողոքի զանգվածային ակցիաներ էին տեղի ունենում: Անկարգություններ սկսվել էին այն բանից հետո, ինչ երկրում աճեցին հացի ու մյուս ապրանքների գները:
Երկրի մի շարք քաղաքներում հայտարարված էր արտակարգ դրության ռեժիմ: