Չինական աղբյուրների համաձայն, iPhone XI-ի ամենամեծ նորարարությունը կլինեն հիմնական տեսախցիկի սուպերլայն անկյունագծերը և TOF-սենսորները:
Պետք է սկսել նրանից, որ սուպերլայն անկյունագծերով տեսախցիկները նորություն չեն: Չինական արտադրության մի քանի սմարթֆոններում, օրինակ՝ Xiaomi-ի և Huawei-ի ֆլագմեններում, դրանք արդեն կիրառվել են: Սակայն աղբյուրները նշում են, որ Apple-ն օգտագործելու է լայն անկյունագծերով լինզա, որի նմանը դեռևս չի եղել:
Apple iPhone-ի XI-ի հիմնական տեսախցիկը բաղկացած կլինի երեք հիմնական սենսորներից`սովորական լայն անկյամբ (հիմնական), տելեսկոպիկ՝ կրկնակի զումով, և սուպերլայն:
Արդյունքում, iPhone XI-ի հիմնական ֆոտոխցիկի մոդուլն այլևս չի կարող լինել ուղղահայաց (ինչպես iPhone X-ի դեպքում) և կստանա քառակուսի ձև:
TOF սենսորները հեշտացնում են համակարգը. բարձրորակ լուսանկարներ ունենալու համար անհրաժեշտ է միայն մեկ սենսոր (ոսպնյակ): Բացի այդ, դրանք ցածր լույսի առկայությամբ ավելի քիչ են վնասում լուսանկարները, խնայում են մարտկոցի և պրոցեսորի ռեսուրսները, զգալիորեն նվազեցնում են այն ժամանակները, որոնք պահանջում են օբյեկտների ճանաչման համար:
Սիրարփի Աղաբաբյան