300 գրամ քաշով ծնված երեխան դուրս է գրվել հիվանդանոցից
Advertisement 1000 x 90

300 գրամ քաշով ծնված երեխան դուրս է գրվել հիվանդանոցից

ԱՄՆ-ում՝ Քոնեքթիքութ նահանգում 300 գրամ քաշով ծնված փոքրիկն, ի հեճուկս բժիշկական պրակտիկայում գրանցված նախադեպերի, ողջ է մնացել և արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Ծնվելու պահին նա եղել է չափահաս մարդու սրտի մեծության և համարվում էր ԱՄՆ-ում ծնված ամենափոքր երեխաներից մեկը: Նա լույս աշխարհ է եկել հղիության 26-րդ շաբաթում:

Ծնվելուց 9 ամիս անց նա կշռում է 2300 գրամ և առողջական ոչ մի խնդիր չունի: Նրան տվել են Քոնոր անունը: «Նա էներգիայով լի ու ժպտերես փոքրիկ է, երևում է, որ ակտիվորեն զարգանում է»,- ասել է բժիշկը:

mamul.am



Նման նյութեր