
ՌԴ Նիժնեկամսկ քաղաքում 2 տարեկան երեխան ընկել է 4-րդ հարկի պատուհանից ու ողջ մնացել: Նրա մայրը հարբած քնած է եղել, երբ փոքրիկը բարձրացել է պատուհանագոգին, հենվել ճանճերից պաշտպանող ցանցին ու ընկել ցած: Նա թեև ողջ է մնացել, բայց ունի գանգի կոտրվածք, գլխուղեղի այտուց: Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: