WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հայրը՝ Ջոն Շիփթոնը, մեկնաբանել է իր որդու ձերբակալումը, հաղորդում է The Guardian- ը:
«Ես 74 տարեկան եմ, բայց ավելի լավ տեսք ունեմ, քան որդիս՝ 47-ում: Դա պարզապես ցնցող է»,- ասել է հայրը:
Նշենք, ոչ Ջոն Շիփթոնը դիմել է Ավստրալիայի իշխանություններին` որդուն օգնելու համար: Մեծ Բրիտանիայում ձերբակալված Ավստրալիայի քաղաքացի Ասանժը սպասում է իրեն Միացյալ Նահանգներին արտահանձնելու մասին դատարանի որոշմանը:
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ Ասանժը կստանա միայն խորհրդատվական օգնություն, սակայն չեն միջամտի: