
«ԱրարատՑեմենտ» ՓԲԸ-ն աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստացել և փակել են գործարան տանող ճանապարհը: Նրանք ցանկանում են հանդիպել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ և նրանից տեղեկանալ գործարանի խնդիրների մասին: Գործարանի տնօրինությունը պարզաբանել է, որ ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքնարժեքը բարձր է:
Լուսանկարը՝ Հասմիկ Դիլանյանի ֆեսբուքյան էջից: