ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ ապրիլի 15-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը.
Մարգարիտ Ազարյանին նշանակել Հանրապետության նախագահի օգնական»:
Ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մարգարիտ Ազարյանն ազատվել էր վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից:
Մարգարիտա Ազարյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է: