Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում գրել է.
«Վերլուծելով վերջին շաբաթներին երկրում տեղի ունեցող իրադարձությունները, մի հստակ կանխատեսում եմ անում՝ շատ մոտ ապագայում մենք ականատեսը կլինենք հեղափոխական տեռորի նոր սեզոնին, որովհետև՝
– Իշխանությունները ադեկվատ չեն ընկալում քննադատությունը:
– Իշխանությունները մտահոգված են իրենց ամիս-ամիս գահավիժող վարկանիշով:
– Իշխանությունները ի վիճակի չեն կատարել իրենց խոստումները:
– Իշխանությունները ի զորու չեն անգամ պահպանել երկիրն այն վիճակում, որում ստացել են:
– Իշխանությունները չեն կարողանում պատշաճ «գուրգուրել» Նիկոլ Փաշինյանի ժամանակին սրբադասված կերպարը:
– Իշխանությունները բացի արդեն ավանդական դարձած հանրապետականներից, սկսել են սևեռվել նաև խորհրդարանական ընդդիմության վրա:
– Իշխանությունների ներսում ակնհայտ են դառնում ներքին խմորումները:
Վարչախումբը դժվար թե գիտակցի, որ քաղաքական հողի վրա հետապնդումներով ոչ միայն չեն կարող կանգնեցնել վարկանիշի շարունակական անկումը, այլև միայն արագացնելու են այդ գործընթացը:
Ուստի, մոտ ապագայում կարող ենք սպասել և հետևել ոչ միայն Game of Thrones-ի նոր սեզոնին, այլև «Նիկոլ՝ Եվրոպայի նոր դիկտատորը» թրիլերին»: