
1965թ. ապրիլի 5-ին տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի գլխավոր շենքի հանդիսավոր բացումը:
Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ), բարձրագույն ուսումնական հաստատություն է. այն Հայաստանի ամենամեծ բուհն է։
1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը ընդունել է Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում։
Երևանի պետական համալսարանի զինանշանի կենտրոնում պատկերված է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի ուրվանկարը, վերևում Արարատ լեռն է, ներքևում՝ բացված գիրք, իսկ ձախ կողմի ջահը խորհրդանշում է գիտությունը։ ԵՊՀ զինանշանը շրջանաձև երիզում է եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) «Երևանի պետական համալսարան, 1919» գրվածքը։