
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ քաղաքացիներ, քիչ առաջ իմ կողմից ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին է ուղարկվել հանցագործության մասին հաղորդում՝ կապված քաղաքացի Մարիամ Մկրտչյանի կողմից երկու օր առաջ կատարված՝ իր եղբոր մահվան դեպքի մանրամասների հետ։ Նշեմ, որ տիկին Մկրտչյանի կողմից ներկայացված հանգամանքների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել խոշտանգման որակյալ հանցակազմի (ՀՀ քր․ օր 309.1-ին հոդվածի 2-րդ մաս) առկայության մասին։ Կից կարող եք տեսնել հաղորդումը՝ ամբողջությամբ»։