ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շուրջ մեկ տարի է՝ Հայաստանում տիրում է նեոբոլշևիկյան հեղկոմական իշխանությունը: Իշխանություն, որի առաջնորդ Նիկոլը եկել է իշխանության ստի, կեղծիքի, շանտաժի և սպառնալիքի ալիքի վրա: Ամիսներ շարունակ խոսել եմ Նիկոլի ստերից…
• Նա խոստանում էր պայքարել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ և վերացնել այն… Սուտ է:
• Բյուջեն 800 միլիոնով ավելացնել…Սուտ է:
• Տեսախցիկները հանել…Սուտ է:
• Կարմիր գծերը վերացնել…Սուտ է:
• Ներդրումային բում ապահովել…Սուտ է:
• Պետական աշխատողների աշխատավարձ բարձրացնել…Սուտ է:
• Աշխատատեղեր ստեղծել…Սուտ է: Հակառակը՝ աշխատատեղերը փակվում են և մարդիկ՝օպտիմալանում:
• Աղքատությունը կտրուկ նվազեցնել…Սուտ է:
• Տնտեսությունը թռիչքային զարգացնել…Սուտ է:
• Արտագաղթը նվազեցնել՝ ներգաղթ ապահովելով…Սուտ է:
• Դատավորներին չեն զանգելու…Սուտ է:
• Իրավապահ համակարգին միջամտություն չի լինելու…Սուտ է:
• Քաղաքական վենդետա չի լինելու…Սուտ է:
Սրան գումարեք արտաքին ու անվտանգային ոլորտում բազմաթիվ ստեր…
• Հայ-ռուսական հարաբերությունները երբեք այսքան փայլուն չեն եղել…Սուտ է:
• ԵԱՏՄ-ից պետք է դուրս գալ…Սուտ է:
• ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև ժամկետի ավարտը Հայաստանինն է լինելու…Սուտ է:
• Կախարդական փայտիկով բոլոր խնդիրները լուծել…Սուտ է:
Հ.Գ. Նիկոլը սուտ է ու ամենամեծ ֆեյքն է»: