«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ խիստ հետաքրքիր է, թե մեր լավ ընկեր Դավիթ Սանասարյանն ի՞նչ է խոսում գյուղապետերի հետ, որ նրանք հրաժարական են տալիս։ Եղբա՛յր, խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունեք` կամ օրենքով հետկանչի մեխանիզմ ամրագրեք, կամ էս գլխից նոթատետր պահեք, որ հետո ամենայն մանրամասնությամբ ստիպված եք լինելու գրել թե էդ ո՞ր լիազորության շրջանակներում էիք «զրուցում»։ ՏԻՄ-ը սահմանադրական ինստիտուտ է, Ազգային ժողովի պես առաջնային մանդատով ինստիտուտ ու Ազգային ժողովի նշանակած վարչապետի նշանակած պաշտոնյան չի կարող էդպես ազատ «զրուցել» ՏԻՄ-ի հետ»։
https://www.facebook.com/miqayel.nahapetyan/posts/2176124072435002







