Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ու գեղանկարիչ Կարեն Արայանը բաժանվել են։ Այդ մասին սոցցանցային իր էջում գրեց Կարենը, Tert.am Life-ի հետ զրույցում էլ Կարենը հաստատել էր բաժանման լուրը, ավելի ուշ Ալինա Մարտիրոսյանն ամուսնու ազգանունը հեռացրել էր իր էջից, բայց ժամեր անց կրկին վերականգնել էր։
«Մեզ միայն մեր շենքում չէ, որ ճանաչում են, հետևաբար ես չէի կարող այլևս կապ չունենալ մարդու հետ, բայց բոլորը կարծեին, թե մենք միասին ենք: Բաժանվելու մասին տեղեկությունը հանրայնացնելու միակ պատճառը դա էր: Եթե անկեղծ, ո՛չ իմ, ո՛չ Ալինայի մոտ անգամ մի նշույլ վստահություն չկար, որ կարող ենք հաշտվել: Բայց, լավ է, անհանգստացնող բոլոր խնդիրները հարթվեցին, ու մենք կրկին միասին ենք»,- ասաց Կարենը։
Կարենն անդրադարձավ նաև իրենց հասցեին հնչած մեղադրանքներին, թե սա ընդամենը PR քայլ էր։ «Մի բան կընդգծեմ հատուկ իրենց էժանագին մտածելակերպի վրա վստահ մարդկանց համար, ովքեր արծարծեցին թեման, թե մենք մեր ընտանիքի հաշվին PR ենք անում: Ով մտածում է, թե մենք մեր ընտանիքն օգտագործել ենք PR-ի համար, սրբապիղծ է: Ինձ համար իմ ընտանիքը սրբություն է, ամենակարևոր բանը: Ինքս որևէ մեկի ընտանիքի հետ կապված նման բան չեմ մտածի, քանի որ ինձ համար իմ ընտանիքն ամենակարևորն է, այն չի կարող PR-ի առարկա լինել: Ընթերցողներին էլ կխնդրեմ ամեն բան չխառնել իրար՝ մեկը մյուսի հետ կապ չունի, սա զուտ անձնական հարց էր: Մեր համերաշխությունն էլ երկկողամանի է եղել, որովհետև ստիպողաբար ոչինչ չի լինում»,- ասաց Կարենն ու հավելեց՝ ամեն ինչ անցյալում է, իրենք էլ հարթ շարժվում ենք առաջ:
Ամբողջությամբ՝ life.tert.am