Հրապարակվել են առաջին լուսանկարները Փարիզի Աստվածամոր տաճարից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հրապարակվել են առաջին լուսանկարները Փարիզի Աստվածամոր տաճարից

Հրդեհ Է տեղի ունեցել Փարիզի Աստվածամոր տաճարում: Դրա հետևանքով փլվել է սայրաձողը, լուրջ վնասներ է ստացել կրող կառուցատարրը: Հրդեհը մարել են մի քանի ժամ, կրակը հաջողվել է կանգնեցնել միայն ապրիլի 16-ի առավոտյան դեմ: Գործողությանը մասնակցել է շուրջ 400 հրշեջ, նրանցից առնվազն մեկը տուժել է:

Հրդեհի պատճառն առայժմ պարզ չէ: Տաճարի մի մասը փակված է փայտամածով: Հնարավոր է, բռնկումն սկսվել է վերականգման աշխատանքների ժամանակ անվտանգության տեխնիկայի խախտման պատճառով: Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը տիկնոջ հետ տաճար է մտել, երբ առաստաղից տակավին կայծեր էին թափվում: Նա շնորհակալություն է հայտնել հրշեջներին և խոստացել որ մայրաքաղաքի կարևորագույն տեսարժան վայրերից մեկը կվերականգնվի: Ամբողջ աշխարհից քաղաքական գործիչներն իրենց ցավակցությունն են հայտնում Ֆրանսիայի ղեկավարությանը: Սոցիալական ցանցերի օգտատերերը քննարկում են պատահարը և գրում, որ ապրիլի 15-ը դարձավ ոչ միայն երկրի, այլև աշխարհի պատմության վատթարագույն օրերից մեկը:



Նման նյութեր