Հայաստանի տարածքում ապրիլի 16-ի ցերեկը, 17-21-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 17-ին առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 16-17-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 16-17-ի ցերեկը կնվազի 10-12, 20-ին ևս 3-4 աստիճանով։
Երևանում ապրիլի 16-ի ցերեկը, 17-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 14-18 մ/վ։
ԱԻՆ-ը տեղեկացնում է նաև, որ հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում: