Նախագահի նստավայրը հնարավոր է կոչվի Հանրապետության տուն. factor.am
Advertisement 1000 x 90

Նախագահի նստավայրը հնարավոր է կոչվի Հանրապետության տուն. factor.am

Նախագահականից քաղաքապետարան գրություն են ուղարկել, որ նախագահ Արմեն Սարգսյանը ցանկանում է իր նստավայրին անուն տալ:

Նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը գրավոր դիմել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որ նախագահի նստավայրն անվանվի Հանրապետության տուն: Նախագիծը Երեւանի ավագանու մշակույթի, կթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկելու է առաջիկա ուրբաթ օրը, որից հետո նախագիծն ընդգրկվելու է Երեւանի ավագանու նիստի օրակարգ:

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում փոխանցեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, մշակույթի, կթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով անդամ Լեւոն Զաքարյանը: «Նախագահականից է եկել առաջարկը, քանի որ այնտեղ Բաղրամյան 26-ում եղել է երկու շինութ յուն՝ նախագահի նստավայրը եւ բնակելի շենք: Ես ոնց հասկացա՝ քաղաքապետի որոշմամբ նախագահի նստավայրին նոր հասցե է տրվել՝ Բաղրամյան 26/1: Նաեւ նախագահն առաջարկում է այդ շենքին տալ անվանում, մասնավորապես՝ որ ավագանու որոշմամբ տրվի Հանրապետության տուն անուն»,- նշեց Լեւոն Զաքարյանը: Ավագանու անդամը դժվարացավ ասել, թե հանձնժողովում այս նախագիծն ինչ եզրակացություն է ստանալու:

Նարեկ Կիրակոսյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am