
Դերասանուհի Անջելինա Ջոլին Բրեդ Փիթի հետ ամուսնալուծությունից հետո ազատվել Է Ջոլի-Փիթ կրկնակի ազգանունից: Այդ մասին հայտնել Է ET-ն: Այժմ բոլոր փաստաթղթերում նա կրկին գրանցված Է որպես Անջելինա Ջոլի:
Ավելի վաղ հայտնի Էր դարձել, որ դատարանը հավանություն Է տվել ապահարզանի վերաբերյալ Ջոլիի եւ Բրեդ Փիթի դիմումին: Նախկին ամուսինները շարունակում են աշխատել երեխաների նկատմամբ խնամքի եւ ունեցվածքը բաժանելու համաձայնագրի վրա, ինչը կարող Է տեւել մի քանի ամիս: Հոլիվուդյան դերասաններն ամուսնացել Էին 2014 թվականին, հարսանիքը տեղի Էր ունեցել Ֆրանսիայում նրանց պատկանող Միրավալ դղյակում: Համատեղ կյանքի ընթացքում զույգն ունեցել Է երեք զավակ, նրանք նաեւ մեծացրել են երեք որդեգրված երեխաների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: