
ՀՀ ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում չհաստատեց Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Ընտրությունը կայացել է ապրիլի 16-ին ԱԺ փակ քվեարկությամբ:
Քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր: Քվեաթերթիկներից անվավեր է ճանաչվել 2-ը: Կողմ է քվեարկել 24 պատգամավոր, դեմ` 75:
Գոռ Հովհաննիսյանին այդ պաշտոնում առաջադրել էր ՀՀ նախագահը: